Վրաստանն ու Ադրբեջանը 2024 թվականի ռազմական փոխգործակցության ծրագիր են ստորագրել
copy image url

Վրաստանն ու Ադրբեջանը 2024 թվականի ռազմական փոխգործակցության ծրագիր են ստորագրել

Արտաքին 1 տարի առաջ - 17:58 27-11-2023
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր՝ նոյեմբերի 27-ին, Բաքվում ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az լրատվականը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։ Կողմերը հանգամանալից կերպով մտքեր են փոխանակել համատեղ վարժանքների ինտենսիվության բարձրացման շուրջ։

Հանդիպման ավարտին Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2024 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։

Ամենից շատ դիտված