Եգիպտոսը Իսրայելից և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումից ստացել է նոյեմբերի 26-ին ազատ արձակվելիք պատանդների և բանտարկյալների անուններով ցուցակներ։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Արաբական Հանրապետության տեղեկատվական պետական ծառայության ղեկավար Դիյա Ռաշվանը։
«Եգիպտական իշխանությունները կիրակի օրը ստացել են Գազայի հատվածում պատանդների ցուցակը, որում ներառված են 13 իսրայելցիներ», - ասել է Ռաշվանը։
Նրա խոսքով՝ Իսրայելն իր հերթին իսրայելական բանտերից կազատի 39 պաղեստինցիների։