Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Կարեն Խուգոյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Նորատուս բնակավայրի Սևանի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա պատին և փլուզել այն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։