Թուրք պաշտոնյան ԱՄՆ-ին մեղադրում է Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու ձգտման մեջ
copy image url

Թուրք պաշտոնյան ԱՄՆ-ին մեղադրում է Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու ձգտման մեջ

Արտաքին 1 տարի առաջ - 17:58 22-11-2023
Թուրքիայի նախագահականի արտաքին քաղաքականության և անվտանգության հանձնաժողովի անդամ Այգյուն Աթարը մեղադրել է ԱՄՆ-ին՝ Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու ձգտման մեջ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

«Մենք տեսնում ենք, թե ինչ արեց Ամերիկան Աֆղանստանի, Իրաքի եւ Ուկրաինայի հետ իր արեւմտյան «դեմոկրատիայով»։ Այժմ ԱՄՆ-ն փորձում է նույն խաղը խաղալ Հարավային Կովկասում։ Բայց, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքով, տարածաշրջանի պետությունները դա թույլ չեն տա»,- նշել է Աթարը։

Թուրք պաշտոնյան նշել է, որ Թուրքիան համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ որպես դաշնակից։

«Թուրքիային անհանգստացնում եւ խիստ զայրացնում է այն, որ անգամ չնայած իր երկիրը ՆԱՏՕ անդամ է, Ամերիկան զենք է մատակարարում եւ իր քաղաքական հայտարարություններով աջակցում է ահաբեկչական կազմակերպությանը, որի դեմ պայքարում է Թուրքիան։ Սա երկերեսանիության քաղաքականության ամենաակնհայտ օրինակն է։ Միջազգային քաղաքականության փորձագետներն ասում են, որ Ամերիկայի եւ Ֆրանսիայի քաղաքականությունում խոսքը տաբերվում է գործից։ Ցավոք, այդ երկերեսանի քաղաքականությունը շարունակվում է ուժի կիրառմամբ»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված