Երևանի ավագանու նիստը, դեռ չսկսած, ընդմիջվեց
copy image url

Երևանի ավագանու նիստը, դեռ չսկսած, ընդմիջվեց

Ներքին 1 տարի առաջ - 10:27 21-11-2023
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, մեկնարկել է Երևանի ավագանու առաջին նստաշրջանի 2-րդ նիստը, որին մասնակցում է ավագանու 51 անդամ։ Նիստի մեկնարկից անմիջապես հետո սակայն, երբ քաղաքապետ Տիգրան Ավինյանը քվեարկության դրեց հաջորդ նիստի անցկացման օրն ընդունելու հարցը, «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները հայտարարեցին, որ եթե օրակարգում շարունակեն չզեկուցվող հարցեր ներկայացվել, ապա նրանք այդ օրակարգով նիստերին այլևս չեն մասնակցի։

Ավինյանը նշեց, որ ավագանին ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց և ընդգծեց, որ որոշ հարցեր, որոնք քննարկվել են գլխադասային հանձնաժողովներում և դրական եզրակացություններ են ստացել, նիստերին կարող են և չքննարկել։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանն էլ խնդրեց 15 րոպե ընդմիջում տրամադրել իրենց, և նիստը դեռ չսկսված՝ ընդմիջվեց։