Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամով հեռախոսազրույց են ունեցել, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Թեհրանի և Բաքվի միջև առկա իրավիճակը և հարաբերությունների հեռանկարները:
Մտքեր են փոխանակվել բազմակողմ և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ, ընդգծել են խաղաղության ամրապնդման ուղղությամբ տարածաշրջանային երկխոսության և տարածաշրջանային ձևաչափերի ակտիվացման կարևորությունը։
Կողմերը կարևորել են տարածաշրջանում և միջազգային ասպարեզում համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: