Դաշնակցության՝ Սիսիանի կոմիտեի գրասենյակում կախված դրոշը խունացած է, բայց որեւէ կերպ իր արժեքն ու խորհուրդը չի կորցրել
copy image url

Դաշնակցության՝ Սիսիանի կոմիտեի գրասենյակում կախված դրոշը խունացած է, բայց որեւէ կերպ իր արժեքն ու խորհուրդը չի կորցրել

Ներքին 1 տարի առաջ - 17:23 18-11-2023
ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․

«ՄԵԿ ԴՐՈՇԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՈՒՂՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Դաշնակցության Սիսիանի կոմիտեի գրասենյակում կախված Դաշնակցության դրոշը խունացած է, բայց որեւէ կերպ իր արժեքն ու խորհուրդը չի կորցրել: Առաջին անգամ Սիսիան է հասել Սփյուռքից հեռավոր 1989 թվականի ճիշտ այս օրերին:

Կարճ ժամանակ անց արդեն Սիսիանից առաջին նորագիրներն իրենց դաշնակցականի երդումը տվել են պատմական Զորաց քարերում հենց այս դրոշի վրա: Հետո Սիսիանի դաշնակցական ջոկատի հետ այն ճանապարհվել է Արցախյան ազատամարտ:

1992-ի մայիսի 18-ին ազատագրված Բերձորով վերադարձել է կոմիտեի գրասենյակ: Դրանով վերջին հրաժեշտին ծածկվել են Ազատամարտում նահատակված սիսիանցի դաշնակցականներից շատերը:

Դրոշը շարունակում է պահել իր խորհուրդը, դաշնակցական երդումի իմաստն ու կարգախոսը:

Դրոշը դեռ հաղթանակների պահերին ծածանվելու է...»։