Բաքուն ձգտում է Երևանի խաղաղության և հարաբերությունների կարգավորման. Հաջիև
copy image url

Բաքուն ձգտում է Երևանի խաղաղության և հարաբերությունների կարգավորման. Հաջիև

Արտաքին 1 տարի առաջ - 12:30 17-11-2023
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն ձգտում է Երևանի խաղաղության և երկկողմ հարաբերությունների կարգավորման։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Minval լրատվական գործակալությունը։

Ադրբեջանցի պաշտոնյան շեշտել է, որ խաղաղության ցանկացած գործողություն պահանջում է, որ երկու կողմերը կատարեն իրենց դերը։ Նրա խոսքով՝ Հայաստանը նույնպես պետք է կատարի իր դերը և դրսևորի բարի կամք:

«Այժմ մեր տարածաշրջանում նոր իրողություններ և ստատուս քվո են։ Այս նոր իրողությունները հիմնված են արդարության, օրինականության վրա», - ընդգծել է նա։

Հաջիևը հավելել է, որ Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ խաղաղության հաստատման գործընթացին։

Ամենից շատ դիտված