Եթե հատված ծառերի փոխարեն նորերը չտնկեն, կանցնենք մեր հին մեթոդներին. Վահան Ավագյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:13 16-11-2023
Այսօր Արաբկիր համայնքում գտնվող «Մերգելյան» պուրակում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն իրականացնում էր անկենսունակ և չորացած ծառերի հատման և էտման աշխատանքներ։

Այգում Oragir.News-ը զրուցեց «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանի հետ, ով պուրակ էր այցելել՝ անձամբ ծանոթանալու իրականացվող աշխատանքներին։

«Մենք, սկսած Մաշտոցի դեպքերից, զբաղվում ենք ծառահատման դեմ պայքարով։ Ոչ միայն ավագանի դառնալուց հետո, այլև շատ ավելի շուտ»։

Նա պատմեց, որ պուրակ է շտապել Զարուհի Փոստանջյանի բարձրացրած աղմուկից հետո, երբ ավագանու անդամն ասել էր, որ այգում ծառեր են մորթվում։

«Եկանք, տեսնեինք, թե իրականում ինչ ծառեր են հատվում։ Իրականում հատվել են չոր ծառեր։ Մեկ ծառ, որը հատման համար համարակալվել էր, Բեգոյանի և մնացածի հետ քննարկումից հետո արեցին խորը էտ», - ասաց Ավագյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։