ԵՄ-ն շարունակում է ջանքեր գործադրել՝ հայ-ադրբեջանական բանակցությունները վերսկսելու համար․ Բորել
copy image url

ԵՄ-ն շարունակում է ջանքեր գործադրել՝ հայ-ադրբեջանական բանակցությունները վերսկսելու համար․ Բորել

Արտաքին 1 տարի առաջ - 15:51 16-11-2023
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն շարունակում է ջանքեր գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները վերսկսելու համար՝ նպատակ ունենալով հասնել խաղաղ պայմանագրի կնքման: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը։

«ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում և շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններն՝ առանց հետաձգման վերսկսելու համար»,- ասել է նա։

Բորելը շեշտել է նաև, որ բանակցային գործընթացի վերջնանպատակն է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի