Արարատի մարզում ՀԷՑ-ի աշխատակիցը Kia-ով վրաերթի է ենթարկել քոլեջի ուսանողի. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում ՀԷՑ-ի աշխատակիցը Kia-ով վրաերթի է ենթարկել քոլեջի ուսանողի. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 18:46 15-11-2023
Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նոյեմբերի 8-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Ժամը 08:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Սիրուն Հ.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 15-ամյա Արթուր Ս.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդ Սիրուն Հ.-ն աշխատում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության Վեդիի «Արաքս» մասնաճյուղում, իսկ երեխան սովորում է Արարատի մարզի պետական քոլեջներից մեկում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված