Պետք է կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգը վերադարձնենք քաղաքական օրակարգ. Վահագն Ալեքսանյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:13 15-11-2023
Մենք պետք է կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգը վերադարձնենք քաղաքական օրակարգ: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Իհարկե, կարելի է ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարը երբեք էլ մեր քաղաքական օրակարգից չի պակասել, բայց իրողությունն այն է, որ 2018-ի հեղափոխության արդյունքներով գերկարճ ժամկետներում ՀՀ-ում հաղթահարվել է համակարգային կոռուպցիան: Դրա հետևանքով առհասարակ կոռուպցիայի դրսևորումները ցածրագույն մակարդակի վրա են գտնվել Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում:

Բայց փաստն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո, դրա բերումով, Հայաստանի առաջ ծառացած անվտանգային բերումով, և Ձեր, պարո՛ն վարչապետ, Կառավարության ու ԱԺ-ի ուշադրությունը գամված էր այդ անվտանգային մարտահրավերները հաղթահարելուն, պետական, համայնքային մակարդակի միջին ու ստորին օղակները մտածել են, որ դա լավագույն ժամանակահատվածն է փոքր-ինչ հարստանալու համար: Շեշտում եմ՝ միջին և ստորին օղակները:

Այդ մարդկանց թվացել է, չգիտես ինչու, որ երբ, օրինակ, ես գալիս, ԱԺ այս ամբիոնից Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված չորսհարկանի առանձնատուն եմ ցույց տալիս, դա լավ ժամանակահատված է, որ մի երկուհարկանի առանձնատուն էլ իրենք ունենան, իհարկե, կոռուպցիոն սխեմաների միջոցով»,- ասաց նա:

Վահագն Ալեքսանյանը նաև կարծիք հայտնեց, որ իրավապահ համակարգն այս առումով ակտիվ է գործում, և օրական ռեժիմով ստանում ենք ձերբակալությունների մասին տեղեկություններ, բայց նաև կարծում է՝ իրավական գործընթացները, որոնք տեղի են ունենում, մի բան են, բայց մեկ այլ բան է հարցի՝ քաղաքական մեծ օրակարգ բերելը:

«Կարծում եմ՝ այս խնդիրը ունենք և պետք է անենք»,- եզրակացրեց Վահագն Ալեքսանյանը:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի