Լավրովը կարծում է, որ պաղեստինյան պետության ստեղծումն անխուսափելի է
copy image url

Լավրովը կարծում է, որ պաղեստինյան պետության ստեղծումն անխուսափելի է

Արտաքին 1 տարի առաջ - 14:08 15-11-2023
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը կարծում է, որ պատմական տեսանկյունից պաղեստինյան պետության ստեղծումն անխուսափելի է։ Այս մասին Լավրովն ասել է ռուսական RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Պատմական առումով պաղեստինյան պետության ստեղծումն անխուսափելի է»,- ասել է նա։

Սերգեյ Լավրովը միևնույն ժամանակ ընդգծել է, որ ներկայումս Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ քննարկումների մեծ մասում Իսրայելի կողքին պաղեստինյան պետության ստեղծմանն ուշադրություն չի դարձվում։

Նա հավելել է, որ մարտերի դադարեցումը և հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված միջոցներ ձեռնարկելը առաջնային խնդիր է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում։

Ամենից շատ դիտված