Հունգարիան թույլ չի տա, որ ԵՄ-ն ՌԴ-ի միջուկային էներգետիկայի դեմ պատժամիջոցներ սահմանի
copy image url

Հունգարիան թույլ չի տա, որ ԵՄ-ն ՌԴ-ի միջուկային էներգետիկայի դեմ պատժամիջոցներ սահմանի

Արտաքին 1 տարի առաջ - 22:13 14-11-2023
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Հունգարիան թույլ չի տա Եվրամիության կողմից Ռուսաստանի միջուկային էներգետիկայի դեմ պատժամիջոցների ընդունումը։ Այս մասին Սիյարտոն ասել է Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ երկրների գործընկերների հետ խորհրդակցությունից հետո կայացած ասուլիսի ժամանակ։

Հունգարացի պաշտոնյան շեշտել է, որ նման քայլը կվնասի Բուդապեշտի շահերը:

Սիյարտոն նշել է, որ դեռ ծանոթ չէ պատժամիջոցների 12-րդ փաթեթին, սակայն Բուդապեշտը դեմ է միջուկային էներգետիկայի ոլորտում Մոսկվայի հետ համագործակցության սահմանափակումներին: Նրա խոսքով՝ դա կնշանակի հրաժարվել հունգարական էներգետիկ անվտանգությունից:

Հունգարիայի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Ռուսաստանի դեմ Բրյուսելի սահմանափակումների նոր փաթեթի հաստատման համար կպահանջվի ԵՄ բոլոր երկրների միաձայն որոշումը: Նախնական տվյալով՝ դրանում ՌԴ միջուկային ոլորտի կազմակերպությունների և ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցներ նախատեսված չեն:

Ամենից շատ դիտված