Այսօր լրացավ Պալյանիս 21-ամյակը․ Սիսիանի դիրքերում հրդեհից մահացած զինվորի մայր

Ներքին 1 տարի առաջ - 22:02 14-11-2023
Անցած տարվա հուլիսին Սիսիանի դիրքերում հրդեհից մահացած ժամկետային զինծառայող 19-ամյա Պալյան Պողոսյանը այսօր կդառնար 21 տարեկան։ Պալյանի ծնողները պնդում են, որ դեպքից 1․5 տարի անց դեռ պարզված չեն կատարված հանգամանքները, տեղեկություններ չունեն գործի ընթացքի մասին։

Այրվածքներից մահացած զինծառայողի ծնողները համոզված են, որ շատ բարձր մակարդակով կոծկվում է իրականությունը, նրանց վրդովեցնում է այն, որ դեպքից 1․5 տարի անց դեռևս չկան պատասխանատվության կանչվածներ։

Oragir.News-ը զրուցել է Սիսիանի դիրքերում հրդեհից մահացած զինծառայողի մոր հետ։

«Հանդիպել ենք Փաշինյանի հետ, պաշտպանության փոխնախարարի հետ, բայց նրանց պատասխանները մեզ չեն բավարարում։ Այսօր լրացավ Պալյանիս 21-ամյակը ու շատ վիրավորական է էս անտարբերությունը զինվորի հանդեպ, զինվորի ընտանիքի հանդեպ։ Բոլորը իմ համար մեղավոր են՝ ամենաբարձր պաշտոնյայից մինչև ներքև։ 18 տարի պահել եմ իմ երեխուն, տվել Հայաստանի Հանրապետությանը, էս ձևով եք հետ տալիս մեր որդիներին»,- ասում է Պալյան Պողոսյանի մայրը՝ Գալյա Այվազյանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսին ժամկետային զինծառայող 19 -ամյա Պալյան Պողոսյանը խորը այրվածքներ էր ստացել Սիսիանի դիրքերից մեկում, վագոն-տնակում բռնկված հրդեհից։ Նրան նախ տեղափոխել էին հոսպիտալ, ապա` Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ էլ 9 օր անց մահացել էր։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ