Այսօր՝ նոյեմբերի 14-ին, օրհնությամբ Մասյացոտնի Թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Մասիս համայնքի եկեղեցիներում կատարվել է Արցախից բռնի տեղահանված շուրջ 140 հոգու մկրտության արարողություն։
Oragir.News-ի հետ զրույցում արարողության մասնակիցներից մեկն ասաց, Մասիսում է մնալու, քանի որ այդպես ավելի մոտ է Արցախին․
«Ստեփանակերտից եմ, այժմ ժամանակավոր բնակվում ենք Մասիսի Հովտաշատ գյուղում։ Մասիսիում լավ է, դուրներս եկավ, նաև որպես հյուրընկալ ժողովուրդ։ Ուզում եմ մնալ այստեղ քանի որ ինչքան մոտ այնքան ավելի մեծ է հույսը, որ մի օր կվերադառնանք մեր հայրենիք՝ Արցախ »։
Մանրամասները՝ տեսնայութում։