Արտաքին հետախուզության միլիարդանոց բյուջեի մասով որևէ մեկը ԱԺ չեկավ ներկայացնելու. Մանուկյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:45 14-11-2023
Ազգային ժողովի հերթական քառօրյայի օրակարգում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ բյուջեի նախագծով առաջին անգամ գումար պետք է հատկացվի արտաքին հետախուզական վարչությանը, սակայն պատգամավորները որևէ կերպ հնարավորություն չեն ունեցել ստանալ այդ միլիարդանոց բյուջեի նախագծի բացվածքը, քանի որ արտաքին հետախուզական ծառայության ներկայացուցիչ Ազգային ժողով չի եկել, առնվազն պաշտպանության հանձնաժողով չի ներկայացել։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ առաջարկեց ընդմիջման ժամանակ քննարկել, թե ինչպես կարող են լուծել հարցը և գտնել ոսկե միջինը։

Ամենից շատ դիտված