Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
copy image url

Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Ներքին 1 տարի առաջ - 16:15 13-11-2023
«Դաշույն» արտադրական կոոպերատիվին պատկանող հանրային սննդի օբյեկտը (Տավուշի մարզ, ք. Դիլիջան) գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Այդ հանգամանքը պարզել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները նշված կազմակերպությունում իրականացրած վերահսկողության ընթացքում:

Մասնավորապես՝

․ հանրային սննդի օբյեկտի հատակը և պատերը չեն եղել նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,

․ առաստաղն ունեցել է կեղտի կուտակման, գոլորշու խտացման, անցանկալի մասնիկների թափվելու հնարավորություն,

․ չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինության, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, մրջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,

․ սննդի շղթայի աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության:

․ Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Ամենից շատ դիտված