Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, տեղի է ունենում Հրանտ Բագրատյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար։ Բագրատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը, մինչդեռ նա ո՛չ միայն արտերկրում դասախոսում է, այլև բուժում ստանում։