Երևանում նոյեմբերի 12-ին կկայանա լատինաամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այս մասին գրում է
«Արցախպրես»-ը։
Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի կողմից անցկացվող մրցաշարին կմասնակցեն 33 երկրի 60 պարային զույգեր, Հայաստանը կներկայացնի 2 զույգ:
Միաժամանակ կանցկացվի նաև ակրոբատիկ ռոքնռոլի աշխարհի գավաթի խաղարկությունը, որում ելույթ կունենան 7 երկրի 24 զույգեր: Մասնակիցները կմրցեն 3 անվանակարգում, Հայաստանը կունենա ներկայացուցիչներ բոլորում։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներն ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել լատինաամերիկյան պարերի աշխարհի ու Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնություններում։