ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստում կքննարկվի նաև հայ-ադրբեջանական կարգավորման հարցը
copy image url

ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստում կքննարկվի նաև հայ-ադրբեջանական կարգավորման հարցը

Արտաքին 1 տարի առաջ - 22:40 09-11-2023
ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ նոյեմբերի 13-14-ը Բրյուսելում կայանալիք նիստի օրակարգում է լինելու նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն։

Հաղորդվում է, որ նիստին ակնկալվում է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը։

Ստանոյի խոսքով՝ քննարկումը նախատեսված էր դեռ նախորդ նիստին՝ Լյուքսեմբուրգում, բայց ժամանակի սղության պատճառով տեղափոխվել է նոյեմբերի 13-14-ի նիստ։

Ամենից շատ դիտված