Գողացել էր լվացքի մեքենան և վաճառել համաքաղաքացուն
copy image url

Գողացել էր լվացքի մեքենան և վաճառել համաքաղաքացուն

Ներքին 1 տարի առաջ - 17:24 08-11-2023
Նոյեմբերի 7-ին ոստիկանության Բազումի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ իր բնակարանից գողություն է կատարվել:


Պարզվել է, որ նոյեմբերի 6-ի ժամը 8.30-ից ժամը 19.30-ն ընկած ժամանակահատվածում Վարդանանց փողոցի նշված բնակարանից գողացել են լվացքի մեքենա՝ պատճառելով 222 000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել են, որ վանաձորցի 32-ամյա երիտասարդը, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, գողացել է լվացքի մեքենան, այնուհետև վաճառել է 59-ամյա համաքաղաքացուն:

32-ամյա երիտասարդը հրավիրվել է Բազումի բաժին և խոստովանել արարքը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Ամենից շատ դիտված