Միքայել Բադալյանը «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքից նոր սխալներ է առանձնացրել
copy image url

Միքայել Բադալյանը «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքից նոր սխալներ է առանձնացրել

Ներքին 1 տարի առաջ - 00:29 08-11-2023
Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կրկին 7-րդ դասարանի գիրք։ Ներկայացված է ձիու բրոնզի սանձ և թվագրվում է Ք. ա. 26-25-րդ դարերով։ Նման ձիու սանձերը չեն կարող նման թվագրում ունենալ, այլ թվագրվում են օրինակ Ք. ա. 16-15-րդ դարերով։ Դե դասագրքի հեղինակն ու հրատարակիչը կարող են ասել, որ էլի վրիպակ է եղել 1-ի տեղը 2-են գրել։ Նման սխալներն ու վրիպակները համատարած են նաև Ուրարտուին նախորդող շարադրանքում։ Նման կերպ դժվար մեր 1-ը 2 դառնա։

Շարունակելի ...»։