Ասելիք չունեմ․ մանդատներից հրաժարված պատգամավորների մեկնաբանությունը
copy image url

Ասելիք չունեմ․ մանդատներից հրաժարված պատգամավորների մեկնաբանությունը

Ներքին 1 տարի առաջ - 17:55 07-11-2023
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանն օրերս մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց։ «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուները՝ Միհրան Թոմի Մադաթյանը, Անժելա Սեդրակի Նալբանդյանը, Գերասիմ Ավետիկի Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել ԿԸՀ։

ԿԸՀ որոշմամբ՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը երեկ տրվեց հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին։ Վերջինս շուրջ 2 ամիս գտնվում էր անազատության մեջ։

Կարծիքներ են հնչում, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հատուկ են հրաժարվել մանդատներից, որպեսզի հերթական համարը՝ Լևոն Քոչարյանն այն վերցնի և այդկերպ հայտնվի ազատության մեջ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավոր Գեղամ Նազարյանը ևս կիսեց այն տեակետը, որ պատգամավորները հրաժարվել են մանդատներից՝ իրենց ընկերոջն օգնելու համար։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Արմեն Չարչյանի հետ, վերջինս սակայն հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ․

«Ես հիմա ոչ մեկի հետ չեմ խոսում, ոչինչ չեմ մեկնաբանում, եթե բուժական խնդիր է, մեծ հաճույքով կպատասխանեմ, եթե այլ խնդիրներ կան՝ ապա ոչ»,- ասաց նա։

Գերասիմ Վարդանյանը ևս խուսափեց հստակ պատասխան տալ, թե ինչն է դրդել իրեն հրաժարվել պատգամավորական մանդատից․

«Այս պահին ասելիք չունեմ, չեմ մեկնաբանում»։

Ամենից շատ դիտված