Թուրքիայում իսլամական ուղղվածության «Վերածնունդ» կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբաքանը միջնորդություն է ուղարկել խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշին՝ պահանջելով թուրքական զինված ուժերը մեկ տարի ժամկետով տեղակայել Գազայի հատվածում։ Այս մասին տեղեկացնում է
Ermenihaber-ը։
Ֆաթիհ Էրբաքանի խնդրագրում մասնավորապես նշված է.
«Պաղեստինում զինված բախումների պատճառով Գազայի բնակիչների համար առաջացած դժվարությունները մեղմելու և Թուրքիայի, նաև միջազգային հանրության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության առաքումը թուրքական «Կարմիր մահիկի», Պաղեստինի «Կարմիր մահիկի» միջոցով հեշտացնելու նպատակով, համաձայն Թուրքիայի Սահմանադրության 92-րդ հոդվածի, մենք հայտնում ենք մեր խնդրանքը և պահանջը՝ Թուրքիայի զինված ուժերը տեղակայել Պաղեստինի տարածքում՝ ցամաքում անվտանգ գոտի և ծովում անվտանգության միջանցք ստեղծելու առաջադրանքն իրականացնելու համար»: