Իրանի գերագույն առաջնորդը Թեհրանում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարի հետ
copy image url

Իրանի գերագույն առաջնորդը Թեհրանում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարի հետ

Արտաքին 1 տարի առաջ - 07:38 06-11-2023
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կիրակի երեկոյան Թեհրանում հանդիպել և բանակցություններ է անցկացրել ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական Fars լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

«Հանդիպման ընթացքում Հանիան ներկայացրել է Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների մասին։ Բարձր գնահատելով Գազայի ժողովրդի տոկունությունը և դատապարտելով Իսրայելի հանցագործությունները՝ Խամենեին ընդգծել է մուսուլմանական երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից լուրջ գործողությունների, ինչպես նաև մահմեդական պետությունների կառավարությունների կողմից Պաղեստինի ժողովրդին համակողմանի աջակցության անհրաժեշտությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված