Ողջունում ենք լրագրողներին, ովքեր լուսաբանում են Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված ճշմարտությունը. ԱԳՆ խոսնակ
copy image url

Ողջունում ենք լրագրողներին, ովքեր լուսաբանում են Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված ճշմարտությունը. ԱԳՆ խոսնակ

Ներքին 1 տարի առաջ - 21:25 02-11-2023
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Լրագրողների դեմ ուղղված հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրվա առիթով ողջունել է Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված ճշմարտությունը լուսաբանող մասնագետներին:

Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Լրագրողների դեմ ուղղված հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրը մենք ողջունում ենք այն մասնագետներին, ովքեր կանգնած են արդարության կողքին և լուսաբանում են Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված ճշմարտությունը։ Մենք հիշում ենք նրանց, ովքեր ձայն են տվել պատերազմի, շրջափակման թակարդում գտնվող և բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,-գրել է ԱԳՆ խոսնակը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի