Լևոն Մնացականյանի մասով ՄԻՊ-ը մի քանի անգամ խնդրագրեր ու դիմումներ է ուղարկել համապատասխան մարմիններին
copy image url

Լևոն Մնացականյանի մասով ՄԻՊ-ը մի քանի անգամ խնդրագրեր ու դիմումներ է ուղարկել համապատասխան մարմիններին

Ներքին 1 տարի առաջ - 17:57 01-11-2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը զբաղվում է բոլոր այն անձանց հարցերով, ովքեր այս պահին գերության մեջ են Ադրբեջանում: Նա իր բոլոր արձանագրումները պարբերաբար ուղարկել է միջազգային դերակատարներին, հիմա ևս։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ-ը` պատասխանելով հարցին` որևէ տեղեկություն ունի՞ Արցախի նախկին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի և Ադրբեջանում գերության մեջ գտնվողների վերաբերյալ։

Մանասյանը նշեց, որ Լևոն Մնացականյանի վերաբերյալ տեղեկություններ ի հայտ գալուց հետո անմիջապես դիմել է համապատասխան մարմններին:

«Պիտի անկեղծ լինեմ`ՄԻՊ մանդատ ունեցող կազմակերպություններ են ու այն տեղեկատվությունը, որ իրենք հետադարձ կապով ինձ հասցեագրել են, իրենք որակել են որպես խորհրդապահական ու ես դա չեմ կարող այս պահին հրապարակել»,- ասաց նա:

Մանասյանն ասաց, որ Լևոն Մնացականյանի մասով մի քանի անգամ անհատականացված հստակ խնդրագրեր ու դիմումներ է ուղարկել համապատասխան մարմիններին:

Ամենից շատ դիտված