Ինչպես արդեբ հայտնել ենք, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում տեղի է ունենում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումը։
Այսօրվա քննարկմանը հրավիրվել ու ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս ելույթից հետո լքել է դահլիճը։ Փաշինյանին են հետևել նաև նիստին ներկա ՔՊ-ական պատգամավորները և ելույթի ավարտից անմիջապես հետո լքել են դահլիճը։