Հայաստանում մակրոտնտեսական կայունության համար ամենամեծ սպառնալիքներից մեկը կոռուպցիայի հնարավոր վերակտիվացումն է։ Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետք է մեր սկզբունքային պայքարն ավելի խորացնենք կոռուպցիայի դեմ։ Մենք մտահոգված ենք այն տեղեկություններով, որ ամենատարբեր տեղերում, ամենատարբեր մակարդակներով, կաշառքներով, կոռուպցիոն եղանակներով ՀՀ–ում դեռևս հնարավոր է հարցեր լուծել։ Ես ուզում եմ վերահաստատել մեր քաղաքական կամքը որևէ ճգնաժամ, որևէ ցնցում չի կարող հակակոռուպցիոն պայքարը թուլացնել»,–ասաց նա ։
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ դա ազգային անվտանգության, պետության շահերի հարց է։ Նրա խոսքով` այսօր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը նույնքան հրատապ է, որքան 2018-19 թվականներին։
«Այս հարցում, ինչպես և նախկինում ներում–բեկում չի լինելու»,–ասաց նա։