Հիշում ենք և պահանջում. Մելանի Ժոլիի գրառումը` Ծիծեռնակաբերդ այցից հետո
copy image url

Հիշում ենք և պահանջում. Մելանի Ժոլիի գրառումը` Ծիծեռնակաբերդ այցից հետո

Ներքին 1 տարի առաջ - 09:15 27-10-2023
Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին X-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցից հետո լուսանկարներ է հրապարակել և գրել․

«1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ ավելի քան 1,5 միլիոն հայ է սպանվել: Այստեղ` Երևանում, մենք շարունակում ենք հարգել զոհերի հիշատակը և պարտավորվում ենք երբեք չմոռանալ մեր պատմության այդ մութ դրվագը»։

Նա իր գրառումն ավարտել է հայերեն «Հիշում ենք և պահանջում» նախադասությամբ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի