Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Հակոբ Բալայանը նշանակվել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար:
Նույն որոշմամբ՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Սարգսյանն ազատվել է վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումից:
Մեկ այլ որոշմամբ՝ Աջափնյակի ղեկավար է նշանակվել Կամսար Բաբինյանը, իսկ Աջափնյակի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանն ազատվել է վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումից:
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Կամսար Բաբինյանը, Հակոբ Բալայանը, Արամ Ազատյանն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։ Ավագանու մանդատները կփոխանցվեն խմբակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին։