Այսօր Դիլիջանում ուժգին պայթյուն է տեղի ունեցել, որի ձայնն ամբողջ քաղաքում լսելի է եղել։
Պայթյունի մասին նաև սոցիալական ցանցերի օգտատերերն էին հայտնում։
«Դիլիջանում ուժգին պայթյունի ձայն է լսվել, հավանական ուղղությունը ՀՀ-ի Հյուսիս-արևելյան հատված»,- գրել է օգատերերից մեկը՝ կասկած հայտնելով, որ դեպքը հնարավոր է տեղի ունեցած լինի սահմանում։
Oragir.News-ը կապ հաստատեց Պաշտպանության նախարարության լրատվական ծառայություն որտեղից վստահեցրեցին, որ սահմանում որևէ միջադեպ չի գրանցվել։
ՆԳՆ-ից
Oragir.News-ին հայտնեցին, որ ոստիկանությունը ևս պայթյունի մասին տեղեկացել են, բայց այս պահին որևէ հստակ բան չեն կարող հայտնել․
«Դեպքի հանգամանքները պարզվում են»։