Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից տեղահանվածներին «ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ» տրամադրելու կարգը
copy image url

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից տեղահանվածներին «ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ» տրամադրելու կարգը

Ներքին 1 տարի առաջ - 12:42 26-10-2023
Հայաստանի կառավարությունն այսօր հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր այս նախագծի մասին, նշելով, որ այդ քայլի նպատակն է արձանագրել ԼՂ քաղաքացիների «փախստական լինելու հանգամանքը, որպեսզի և՛ տեղական, և՛ միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանելու հնարավորություններն ավելի ընդլայնվեն»։

Ամենից շատ դիտված