ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը տուգանվել է 10,000 դոլարով՝ խարդախության գործով դատավարության ընթացքում դատարանի աշխատակիցների վրա հարձակվելու արգելքը խախտելու համար: Այս մասին տեղեկացնում է sky.com։
Հաղորդվում է, որ տուգանքի պատճառը Թրամփի կողմից ոչ պատշաճ մեկնաբանություն է դատարանի աշխատակցի հասցեին: Թրամփը դատարանի աշխատակցին լրագրողների ներկայությամբ «կողմնակալ» է անվանել: Թրամփի պաշտպանական թիմը պնդել է, որ մեկնաբանությունն ուղղված է մեկ ուրիշին:
Չորեքշաբթի խարդախության գործով դատավարության ընդմիջման ժամանակ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է. «Այս դատավորը շատ կողմնակալ է, և նրա կողքին նստած է շատ կողմնակալ մարդ: Գուցե նույնիսկ շատ ավելի կողմնակալ է, քան ինքը՝ դատավորը»։
Դատավոր Արթուր Էնգորոնը եզրակացրել է, որ խոսքը դատարանի գործավարի մասին է: Նա նախկին նախագահի նկատմամբ 10 հազար դոլար տուգանք է կիրառել։