Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի մեկնարկին հայտարարել է, թե ովքեր են ղեկավարելու խմբակցությունները և ովքեր են քարտուղարները։
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը Արմեն Գալջյանն է, քարտուղարը՝ Նուարդ Վարդանյանը:
«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավարմ Արամ Թորոսյանն է, քարտուղարը՝ Իզաբելլա Աբգարյանը։
«Հանրապետություն» խմբակցության ղեկավարն Անի Խաչատրյանն է, քարտուղարը՝ Մհեր Բեջանյանը։
«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար է ընտրվել Վահան Ավագյանը, քարտուղար՝ Վահե Եսայանը։
«Մայր Հայաստան» դաշինքը ավագանու արտահերթ նիստին չի մասնակցում։