Երևանում բախվել են BMW-ն, Mercedes-ը, Toyota Camry-ն և Chevrolet Cruze-ը. մեղավորը դիմել է փախուստի․ shamshyan.com
copy image url

Երևանում բախվել են BMW-ն, Mercedes-ը, Toyota Camry-ն և Chevrolet Cruze-ը. մեղավորը դիմել է փախուստի․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 09:12 26-10-2023
Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW 320 I մակնիշի, Mercedes B180 մակնիշի, Toyota Camry մակնիշի և Chevrolet Cruze մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում 2 հոգու անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ ասելով, որ իրենք չեն տուժել:

Օպերատիվորեն ժամանել է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենա, որը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների տվյալներն, ու ստացված տեղեկությունը արդյո՞ք իրականություն է, թե՞ ոչ: Խոսքը, դեպքի վայրում հավաքված մի մասի ասելով, մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելու, մի մասի ասելով էլ՝ ավտոմեքենաներից մեկին հարվածելու ու դեպքի վայրից հեռանալու մասին է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։