ԼՂ-ից տեղահանվածերին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ. Նիկոլ Փաշինյան
copy image url

ԼՂ-ից տեղահանվածերին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ. Նիկոլ Փաշինյան

Ներքին 1 տարի առաջ - 18:10 25-10-2023
Կառավարության վաղվա նիստում կընդունվի համապատասխան որոշում, որով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին կտրվի Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ: Այս մասին ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ես էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս որոշման նախագիծը մենք բազմիցս քննարկել ենք ամենալայն ֆորմատներով և մեզ համար կարևոր է եղել հանգել այն որոշմանը, որը առավելագույն հնարավորությունը կտա ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բոլոր իրավունքները պաշտպանելուն:

Այս որոշման էությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների փախստական լինելու հանգամանքը արձանագրելն է, որպեսզի նաև և՛ տեղական առումով, և միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանելու իրավունքները ավելի ընդլայնվեն»,- ասել է նա:

Ըստ վարչապետի՝ որոշումն ընդունելուց հետո ԼՂ-ից տեղահանվածները նաև հնարավորություն կունենան դիմելու Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար:

Ամենից շատ դիտված