Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են հոկտեմբերի 21-ին, Երևանում, Արզումանյան փողոցում թիվ 18 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսի վրա կրակոց արձակողին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել, թե ով է ենթադրյալ կրակոցներ արձակողը և ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին նրան:
Կասկածյալը Երևանի բնակիչ 48-ամյա Աշոտ Բ.-ն է, ով իր մոտ գտնվող օդաճնշիչ ատրճանակով կրակել և անզգուշությամբ վնասել է ավտոբուսի կողային ապակին՝ պատճառելով նյութական վնաս:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երբ օպերները դուրս են եկել նրա հետքի վրա, նա սկսել է ոստիկանների հետ խոսել ինչ-որ տարօրինակ բառերով և ասել է, որ ինքը հնդիկ է, սակայն քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գ. Պողոսյանը, ով վերջին 1 տարում մասամբ տիրապետում է հնդկերեն լեզվին, քանի որ հնդիկների մասնակցությամբ բազմաթիվ հանցագործություններ է բացահայտել, զգացել է, որ կասկածյալը փորձում է իրենց մոլորեցնել ու իրականացրել է «Վիծիկ դանա» օպերացիան ու նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում։