Մակրոնն առաջարկել է ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարել միջազգային կոալիցիայի շրջանակներում
copy image url

Մակրոնն առաջարկել է ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարել միջազգային կոալիցիայի շրջանակներում

Արտաքին 1 տարի առաջ - 17:13 24-10-2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիան ընդլայնել նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի դեմ։ Այս մասին Մակրոնն ասել է Երուսաղեմում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Մակրոնն ընդգծել է՝ Իրաքում և Սիրիայում Իսլամական պետության դեմ պայքարող երկրները «պետք է պայքարեն նաև ՀԱՄԱՍ-ի դեմ»։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան պատրաստ է դա անել:

Ֆրանսիայի ղեկավարը պնդել է, որ պետք է «վճռականորեն վերսկսել» պաղեստինյան խաղաղության գործընթացը:

«Իսրայելի անվտանգությունը չի կարող կայուն լինել առանց պաղեստինցիների հետ քաղաքական գործընթացի վճռական վերսկսման»,- նկատել է նա։

Ամենից շատ դիտված