Սթոլթենբերգը կոչ է արել մինչև նոյեմբերի վերջ դաշինքի կազմում ընդգրկել Շվեդիային
copy image url

Սթոլթենբերգը կոչ է արել մինչև նոյեմբերի վերջ դաշինքի կազմում ընդգրկել Շվեդիային

Արտաքին 1 տարի առաջ - 16:59 24-10-2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կոչ է արել մինչև նոյեմբերի վերջ դաշինքի կազմում ընդգրկել Շվեդիային: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Շվեդիայի կառավարության անանուն ներկայացուցչին։

Հաղորդվում է, որ Սթոլթենբերգը նամակ է հղել դաշինքի բոլոր երկրներին, որում ասվում է, որ Շվեդիան պետք է դաշինքի անդամ դառնա նոյեմբերի 28-29-ը կայանալիք դաշինքի արտգործնախարարների հանդիպումից ոչ ուշ։

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը չի մեկնաբանել գործակալության տեղեկատվությունը։