Օդանավակայանի հատուկ սրահից կարող է օգտվել նաև պաշտոնաթող վարչապետը, ԱԺ-ում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը` ներկայացնելով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Այս կարգավորումը վերաբերում է միայն 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետերին: