Ավելի քան երբևէ ոգևորված ենք առաջիկա խաղով․ Մխիթարյան
copy image url

Ավելի քան երբևէ ոգևորված ենք առաջիկա խաղով․ Մխիթարյան

Սպորտ 1 տարի առաջ - 23:23 23-10-2023
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ինտեր» - «Զալցբուրգ» հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսին միլանյան թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ ներկայացել է Հենրիխ Մխիթարյանը։

Հայ ֆուտբոլիստը, խոսելով հանդիպման մասին, ասել է․

«Չեմպիոնների լիգայի խմբային փուլում պայքարն առանձնապես լավ չսկսեցինք «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում։ «Բենֆիկայի» հետ խաղում այլ բան ցույց տվեցինք։

Հիմա մենք ավելի քան երբևէ ոգևորված ենք հաջորդ խաղով»,- ասել է Մխիթարյանը։

«Ինտեր» - «Զալցբուրգ» հանդիպումը կայանալու է վաղը՝ հոկտեմբերի 24-ին, մեկնարկը՝ 20։45-ին։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի