Մի խումբ արցախցիներ հավաքվել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առջև՝ պահանջելով դեսպանի հետ հանդիպում։
Լրագրողների հետ զրույցում նրանք ասացին, որ Ֆրանսիայի Հանրապետությունից հումանիտար ապաստան են խնդրում։
Նարանք նշեցին, որ մեծ թվով արցախցիների արտագաղթ է սկսվել, հիմնականում՝ ՌԴ։
Արցախ վերադառնալու համար ռուսների վրա հույս դնել, ասում են, որ չեն կարող, տեսել են արդյունքը, միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումն էլ, ըստ նրա, արդեն բանակցային հարց է։