Ռուսաստանն անպայման ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր նիստ կհրավիրի պաղեստինաիսրայելական հակամարտության հարցով, քանի որ մյուս երկրները չեն համարձակվում դա անել: Այս մասին Սոլովյով Live-ի եթերում ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Նշենք, որ այս շաբաթ ՄԱԿ-ի ԱԽ-ն չկարողացավ ընդունել Ռուսաստանի, այնուհետև Բրազիլիայի բանաձևերը: Ռուսաստանի Դաշնության բանաձևի նախագիծը անհապաղ, կայուն և պահպանվող հրադադարի կոչ էր անում, բայց անհրաժեշտ թվով ձայներ չհավաքեց՝ հիմնականում երկրների արևմտյան ճամբարի դիրքորոշման պատճառով, որը պահանջում էր տեքստում դատապարտել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը:
Իսկ Բրազիլիայի փաստաթուղթն արգելափակվեց ԱՄՆ-ի կողմից, քանի որ, ըստ ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի, նախագիծը չէր արտացոլում Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը: