Տնից դուրս գալուց Արցախից հող եմ վերցրել ու Աստվածաշունչը. բռնի տեղահանված

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:00 21-10-2023
37-ամյա Մարիա Շահրամանյանը մասնագիտությամբ բուժքույր է, սեպտեմբերի 19-ին, երբ պատերազմը սկսվեց, աշխատանքի էր, նրա երկու երեխաներն էլ դպրոցում էին։ Աշխատանքից շտապել է դպրոց, որպեսզի երեխաներին ապահով տուն հասցնի։

Արցախցի կինն Oragir.News-ի հետ զրույցում պատմել է պատերազմի ահասարսուռ օրերի, ինչպես նաև Հայաստան հասնելու մասին։

«Սեպտեմբերի 19-ի կեսօրին կռիվը սկսալ ա, խոխեքիս վերցրել եմ դպրոցից ու մտել պադվալ։ Քաոսային վիճակ էր, բայց մտածում էինք, որ վերջը չի: Մեր մտքով չէր անցնի, որ մի ձեռք շորով դրսում կմնանք։ Ոչ մի բան չկարողացանք վերցնել հետներս. շորերս եմ վերցրել, Արցախիցս մի բուռ հող, մեկ էլ Աստվածաշունչը»,- պատմում է արցախցի կինը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված