Իրանը զգուշացնում է՝ Իսրայելի հանցագործությունների շարունակումը կարող է հանգեցնել այլ խաղացողների հայտնվելուն
copy image url

Իրանը զգուշացնում է՝ Իսրայելի հանցագործությունների շարունակումը կարող է հանգեցնել այլ խաղացողների հայտնվելուն

Արտաքին 1 տարի առաջ - 13:41 19-10-2023
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Կատարի պաշտպանության նախարար Հալիդ բեն Մոհամեդ Ալ-Աթիյայի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իսրայելի հանցագործությունների շարունակումը կարող է հանգեցնել ասպարեզում այլ խաղացողների հայտնվելուն։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Միջազգային հանրությանը կոչ անելով գործողությունների դիմել՝ Իսրայելի հանցագործությունները դադարեցնելու համար, գեներալ Բաղերին ասել է. «Մենք անհանգստացած ենք քաղաքացիական բնակչության դեմ դաժան հանցագործությունների շարունակմամբ։ Անկախ կառավարությունները պետք է լրջորեն արձագանքեն դրան»։

Նրա խոսքով՝ Իսրայելի հանցագործությունների շարունակումը կարող է ասպարեզ հանել այլ խաղացողների։

Ռուսաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ ՌԴ դիրքորոշումն այս հարցում հստակ է, Ռուսաստանի նախաձեռնությունը ՄԱԿ ԱԽ-ում չի իրականացել արեւմտյան որոշ երկրների դիմակայության պատճառով։

Բաղերին, խոսելով ԱՄՆ-ի մասին, երկրներից պահանջել է կանխել զենքի մատակարարումը տարածաշրջան։

Նրա խոսքով՝ «պաղեստինյան դիմադրության խմբերի պաշտպանական գործողությունները դարձել են սիոնիստական վարչակարգի հարձակման պատասխանը մուսուլմանների սրբատեղիների դեմ»։ Մուսուլմանները չեն կարող արդարացնել լռությունը, իսկ այդ բարբարոսությունների շարունակումը կարող է առաջ բերել դիմադրության խմբերի արձագանքը, ասել է Բաղերին։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի