«Կորեայի ձոր»-ում ՎԱԶ-2121-ը հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են հոր և որդու կյանքի համար. shamshyan.com
copy image url

«Կորեայի ձոր»-ում ՎԱԶ-2121-ը հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են հոր և որդու կյանքի համար. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 19:25 18-10-2023
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40- ի սահմաններում ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան «Կորեայի ձոր»-ում՝ ոլորապտույտ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 180 մ գլորվելով բախվել է քարերին և հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորները հայր ու որդի են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված