Ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Սարդարապատ գյուղում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
copy image url

Ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Սարդարապատ գյուղում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 10:10 18-10-2023
Հոկտեմբերի 14-ին, ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Սարդարապատ գյուղում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 29-ամյա Գոռ Մ.-ի վարած ГАЗ 31029 մակնիշի, 55-ամյա Մելսիկ Ս.-ի վարած Toyota Prado մակնիշի և 60-ամյա Հովհաննես Հ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Հովաննես Հ.-ն, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել ճամփեզրով քայլող, Արմավիրի մարզի բնակիչ՝ 62-ամյա Անժելա Ս.-ին:

Վթար-վրաերթի հետևանքով Հովհաննես Հ.-ն և Անժելա Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ Անժելա Ս.-ն, անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո, տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ժամեր անց վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: