Իսրայելը կոչ է արել իր քաղաքացիներին շտապ հեռանալ Թուրքիայից
copy image url

Իսրայելը կոչ է արել իր քաղաքացիներին շտապ հեռանալ Թուրքիայից

Արտաքին 1 տարի առաջ - 08:59 18-10-2023
Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը նախազգուշացում է արել Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին՝ կոչ անելով անհապաղ լքել երկիրը՝ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով։ Բյուրոյի համապատասխան հայտարարությունը տարածել է Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը։

«Արտասահմանում իսրայելցիների դեմ ահաբեկչական սպառնալիքների շարունակական աճի ֆոնին Թուրքիայի համար ճանապարհորդության նախազգուշացումը բարձրացվել է ամենաբարձր՝ չորրորդ մակարդակի: Թուրքիայում գտնվող բոլոր իսրայելցիները պետք է հնարավորինս շուտ լքեն երկիրը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչ էր արել միջոցներ ձեռնարկել Գազայում աննախադեպ վայրագությունները դադարեցնելու համար։

Ամենից շատ դիտված